Մտածում եմ քո մասին,
Թախծալի է իմ հոգին,
Կարոտում եմ քեզ,անգի՛ն,
Կուզեի լինել քո կողքին…
Նորից հիշում եմ քեզ՝
Հրեշտա'կ իմ հեզ,
Հիշում ու ամեն անգամ
Այրվում է սիրտս
Ժամ առ ժամ…
Տեսնես կգա գեթ մի օր՝
Լինես ինձ հետ անընդմեջ,
Քանզի սերը քո հանդեպ
Սաստկանում է օրեցօր…
Շատ եմ ուզում քեզ ասել,
Բայց միգուցե չիմանաս,
Որ քեզ տեսնելուց ի վեր
Դու իմ սրտում հավերժ կաս…
|