Ուզում եմ կրկին հետդ լինել
Զարթնում եմ առավոտվա
Արեվի մեղմ շողերից,
Քեզ տեսնել եմ ուզում
Այդժամ ես՝ անկախ ինձանից:
Ուզում եմ կրկին քեզ հետ լինել,
Նորից շուրթերդ համբուրել,
Ու իհարկե քեզ ասել.
«Սիրում եմ ես քեզ իմ սեր…»:
Տեսնես կգա գեթ մի պահ,
Թեկուզ լոկ մի ակնթարթ՝
Մի քիչ դու էլ ինձ նման
Ասես. «Սիրում եմ քեզ, իմ Յա՛ր…»:
|